«Երբ պետք էր՝ Քոչարյանի համար դիմել էինք, այսօր հայտարարում ենք՝ դա ՀՀ դատական համակարգի որոշելիքն է». Ա. Հարությունյան

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձավ Արցախի նախկին իշխանությունների՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությանը:

Ասաց, որ երբ պետք էր, «Ազատ հայրենիք» կուսակցությունը հայտարարությամբ հանդես է եկել, դիմել են դատախազությանը՝ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության առումով, ստորագրություններ էին հավաքվել, բայց այսօր կարծում են, որ դա Հայաստանի արդարադատության համակարգի որոշելիքն է եւ չպետք է խառնվեն:

«Ուզում եմ նաեւ այսօր հայտարարել, որ երբեւէ Հայաստանի արդարադատության համակարգի գործունեությունը կասկածանքի տակ չենք դրել…Կա Հայաստանում արդար դատական համակարգ, նրանց որոշելիքն է, ես չեմ ուզում մտնել կամ գնահատական տալ Հայաստանի դատական համակարգի գործունեությանը»,- ընդգծեց Հարությունյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ