Կորոնավիրուսով վարակված առաջին մարդն աշխատել է Ուհանի լաբորատորիայում

Կորոնավիրուսով վարակված առաջին մարդն աշխատել է Ուհանի վիրուսաբանության լաբորատորիայում, հայտնում է Fox New-ը՝ հղում անելով աղբյուրների, որոնք իբրև թե տեղյակ են Չինաստանի կողմից՝ կորոնավիրուսի առաջացման գործով «ապացույցները» թաքցնելու մասին։

Այդուհանդերձ, նշվում է, որ լաբորատորիան չի պատրաստվել կենսաբանական զենք ստեղծել, այլ պարզապես ուսումնասիրել է վիրուսները։

Ապրիլի 5-ին բրիտանական ԶԼՄ-ները, հղում անելով հետախուզությանը, հայտնել էին, որ կորոնավիրուսի համավարակը կարող էր սկիզբ առած լինել չինական Ուհանի լաբորատորիայից՝ անվտանգության տեխնիկան չպահպանելու պատճառով։

Պեկինը հերքում է մեղադրանքները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ