Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Վեհափառ տեր,
մեր հայրենիքի համար այս դժվարագույն պահին Ձեր հնչեցրած խոսքը հավատացյալ ժողովրդի համար հնչեց որպես կարևորագույն հորդոր և արդարության վերականգնման կոչնակ:
Նշելով համավարակի պայմաններում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և առհասարակ բանտերում պահվող մեր հայրենակիցների ազատ արձակման անհրաժեշտության մասին՝ Դուք մարդասիրական և աստվածահաճո շնորհ հանդես բերեցիք՝ հայ ժողովրդին մատնանշելով համերաշխության, բարության և մեծահոգության միակ ճանապարհը:
Դարեր ի վեր հայ եկեղեցին ունեցել է ազգապահպան և կառուցողական դերակատարում: Այսօր էլ այն Ձեր սրբազան առաջնորդությամբ կատարում է ի վերուստ վերապահված իր առաքելությունը, ինչի համար իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ:
Թող բարեգութ Տիրոջ աջը միշտ լինի մեր ժողովրդի վրա»: