Դահլիճը ծիծաղից թնդում էր. ինչպես է Հովհաննես Ազոյանը նմանակում Քոչարյանին

Վերաքննիչ դատարանը մերժել է Հայաստանի երկրորդ նախագահ, 2008-ի մարտի 1-2-ի արյունալի իրադարձությունների գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և նրա պաշտպանի կողմից ներկայացված բողոքը, որով նախկին նախագահը դատարանին խնդրում էր պարտադրել Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենից, միևնույն ժամանակ՝ մինչև «Մարտի 1»-ի գործի քննության ավարտը արգելել Փաշինյանին հրապարակայնորեն մեկնաբանել Քոչարյանի վերաբերյալ քրեական գործերի հետ կապված հանգամանքները։

 

Ռոբերտ Քոչարյանի կողմը հայցում պնդել էր, որ դատարանը վարչապետի պաշտոնակատարին պետք է պարտավորեցնի հրապարակայնորեն ներողություն խնդրել հետևյալ արտահայտության համար. —

«… Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը։ Ասում է` անձեռնմխելի է։ Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի։ Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել` «ես անձեռնմխելի՞ եմ»։ Այդ որտե՞ղ է այդպես գրած …»։

Նախկին նախագահի պաշտպանական կողմի կարծիքով՝ ներկա պահին Ռոբերտ Քոչարյանը հանդիսանում է «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, և վարչապետի խոսքը կարող է էականորեն ազդել նշված գործի ընթացքի վրա ու առաջացնել անմեղության կանխավարկածի խախտում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ