«Մի շարք քայլեր ենք դիտարկում բուհերին և ուսանողներին աջակցելու համար»․ նախարար

Խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրեց՝ հանդես էր եկել կոչով, որ մինչև ապրիլի 14-ը բուհերը գումարներ չգանձեն այն ուսանողներից, որոնք ունեն ֆինանսական խնդիրներ։ Նախարարը նշեց, որ միաժամանակ կոչ էր արել, որ բոլոր ուսանողները, որոնք ունեն այդ հնարավորությունը վճարումները կատարելու՝ կատարեն։

Նախարարն ընդգծեց, որ այս պահին, ցավոք, կան վճարումների առումով խնդիրներ։ «Բուհեր կան, որտեղ վճարումները առաջին կիսամյակի հետ կապված մոտավորապես 20-25 տոկոս են, մինչև 40 տոկոս։ Դրանք բավարար  տոկոսներ չեն, և մենք հիմա դիտարկում ենք մի շարք քայլեր՝ հնարավորության դեպքում բուհերին և ուսանողներին աջակցելու»,- ասաց նախարարը։

Արայիկ Հարությունյանը նաև հայտնեց, որ այսօր վարչապետի հետ քննարկում է եղել, մի շարք նախաձեռնություններ կան, որոնք պետք է հաշվարկվեն, ու կոնկրետ ծրագրերով արդեն հանդես կգան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ