Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում նշեց, որ տրանսպորտային ոլորտի աշխատակիցներիը որևէ ծրագրից դուրս չեն, նրանք ներառված են 8-րդ միջոցառման մեջ։
«Ընդ որում՝ 8-րդ միջոցառումը ինքնաշխատ եղանակով է աշխատում։ Որոշումը դե յուրե կկայացվի։ Մի քանի օրից իրենք կարող են մտնել, իրենց տվյալները լրացնել, և համակարգը կասի, թե իրենց պարագայում կոնկրետ ինչքան գումար պետք է ստանան և որտեղից»,- նշեց վարչապետը։
Շինարարական կազմակերպություններին էլ 1-ին և 3-րդ ծրագրով անտոկոս վարկեր է առաջարկում Կառավարությունը և փորձում այդպես լուծել նրանց խնդիրները։
«Արտագնա աշխատանքի մեկնած մարդկանց հարցը այսպես ենք լուծելու։ Մեր նպատակն է այս տարի, ինչքան որ պլանավորել ենք, առանց այդ էլ աննախադեպ ծավալի կապիտալ շինարարություն էինք նախատեսել, հիմա մենք խնդիր ենք դրել շինարարության ծախսերը ավելի մեծացնենք։ Որովհետև անցած տարի աննախադեպ ծավալի շինարարություն էր Հայաստանում, և մարդկային աշխատուժը չէր հերիքում ֆիզիկապես։ Էս տարի, եթե կորոնավիրուսը մեզ չխանգարի, և ստիպված չլինենք վերադառնալ էլի կարանտինային ռեժիմին, մենք կապիտալ ծախսերի գծով արտագնա աշխատանքի մեկնողների աշխատանքը կապահովենք»,- նշեց վարչապետը։