Որքան է կազմել կորոնավիրուսի հաղթահարման ուղղված հաշվեհամարին մուտքերը

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց եւ կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման եւ հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 15.04.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 965508482.3 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 3711:

Հավել ենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ ապրիլի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1111 դեպք, որոնցից 297-ը` առողջացման, 17-ը` մահվան ելքով:

«Վերջին մահվան դեպքն արձանագրվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ 66-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝ սրտի իշեմիկ հիվանդություն, որի հետևանքով ձևավորվել է վերին մեզենտերիալ զարկերակների թրոմբոէմբոլիա։ Կատարվել է ստորին վերջույթների ամպուտացիա։ Ցավոք, հիվանդի կյանքը չի հաջողվել փրկել։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին բուժում է ստանում 797 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 9095 թեստավորում»,- նշված է նախարարության հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ