«Եթե աշխատավարձը բարձրացնելը վատ որոշում է, ժողովուրդը կարող է նոր հեղափոխությամբ մեզ քշել»․ վարչապետ

Պարգևավճարների մասին հարցին այսօր վարչապետն անդրադարձավ Ազգային ժողովում պատգամավորների հարցերից մեկին պատասխանելիս։ Նա ասաց, որ դեռևս 2018 թվականի ապրիլին ունեցած ելույթների ժամանակ է խոստացել բարձրացնել պետական աշխատողների աշխատավարձերը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այն ժամանակ նա այդպիսի խոստում է տվել հանրահավաքի մասնակիցներին, ինչից հետո այդ մարդիկ իրեն վարչապետ են նշանակել, ինքն էլ խոստումը կատարել է՝ բարձրացրել է աշխատավարձերը։ Այս պայմաններում Փաշինյանը անընդունելի համարեց դժգոհությունները այս թեմայով։

«Եթե ժողովուրդը մտածում է՝ վատ որոշում է պետական բարձր պաշտոնյաներին աշխատավարձ բարձրացնելը, ժողովրդի լեգիտիմ իրավունքն է, կարա ցանկացած պահի անի նոր հեղափոխություն, մեզ ստեղից քշի, բերի էն հին-բարի ժամանակների պաշտոնյաներին, ովքեր ցածր աշխատավարձ էին ստանում»,- ասաց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է բարձրաստիճան պաշտոնյաներին, Փաշինյանն ասաց, որ որպեսզի պաշտոնյան կարողանա շուրջօրյա լծվել խնդիրներ լուծելուն, պետք է ազատված լինի կենցաղային խնդիրներ լուծելու բեռից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ