Քաղավիացիայի կոմիտեի սկանդալային բացահայտումները կապված են եղել Հայաստանում գրանցված, բայց մասնավորապես Աֆրիկայում զենքի ապօրինի փոխադրումներում ներգրավված ինքնաթիռների հետ։ Այս մասին այսօր ՀՀ ԱԺ-ում պատգամավորի հարցին պատասխանելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա տեղեկացրեց, որ Քաղավիացիայի կոմիտեի պաշտոնյաններից մեկը միջազգային գործընկերներից ստացել էր խախտումների մասին տեղեկությունները, սակայն դրանք չէր հաղորդել կոմիտեի ղեկավարին։ Իսկ Տաթևիկ Ռևազյանը, ըստ Փաշինյանի, խնդիրների մասին իմացել է իր միջազգային գործընկերների հետ շփումների արդյունքում։
Փաշինյանը նշեց, որ այս իրավիճակի հետ կապված արդեն երկու քրեական գործ է հարուցվել։