Ոստիկանության ծառայողները կստանան մարտ ամսվա պարգևավճարները

Մամուլում շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե ոստիկանության ծառայողները զրկվել են մարտ ամսվա պարգևավճարներից, չի համապատասխանում իրականությանը:

Ոստիկանության ծառայողները կստանան մարտ ամսվա պարգևավճարները սահմանված կարգով, տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

Հիշեցնենք, որ  մամուլում տեղեկություններ էին հրապարակվել, որ արտակարգ դրության պայմաններում աշխատած ոստիկանության ծառայողներին զրկել են մարտ ամսվա պարգևավճարներից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ