«Ես իմ ծնողներին արդեն մոտ 20 օր չեմ տեսել». Արսեն Թորոսյան

Ես իմ ծնողներին արդեն մոտ 20 օր չեմ տեսել:

Այս մասին այսօր «Ֆեյսբուքյան ասուլիս»-ի եթերում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան:

Թորոսյանի խոսքով, որքան էլ, որ տարեց կամ խրոնիկական հիվանդություններ ունեցողները հարազատ լինեն մեզ համար, պետք է սահմանափակել նրանց հետ շփումը, որպեսզի առավելագույնս նրանք պաշտպանված լինեն:

«Ես նրանց հետ շփվում եմ տեսակապի միջոցով և դա միայն նրանց պաշտպանության համար է արվում»,- ասաց նախարարը:

Թորոսյանը նաև հորդորեց գանգատների դեպքում դիմել բժշկի, որպեսզի արդեն մասնագետները հասկանան, թե այդ գանգատները որքանով են կապված կորոնավիրուսի հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ