Ե՞րբ է վերադառնալու Տաթևիկ Ռևազյանը

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին այսօր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հարց ուղղվեց՝ ե՞րբ է վերադառնալու աշխատանքի:

«Ես հիմա Դանիայում եմ` Կոպենհագենում, որտեղ իմ ընտանիքն է, ծնողներս են, դեկրետում եմ, բայց շարունակում եմ աշխատել, քանի որ այս իրավիճակը, այս խնդիրները, որ ունենք, հաշվի առնելով՝ իմ որոշումն է եղել, որ աշխատեմ մինչև վերջ:

Ես ինձ լավ եմ զգում, խնդիր չկա, կվերադառնամ որքան հնարավոր է շուտ: Երբ երեխան մի քանի ամսական լինի, կուզեմ վերադառնալ, բայց պարզ է՝ դա կախված է նաև թռիչքներից, քանի որ հիմա թռիչքներ չկան»,- ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ