ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում է։ Նրա խոսքով՝ ունենք հնարավորություն ջարդելու համաճարակի ողնաշարը։ Գործատուներին կոչ է արել ձեռնարկել առանձնահատուկ հակահամաճարակային միջոցառումներ։
Երեկ անցկացված 685 թեստից դրական է եղել 28-ը։ Դրական դեպքերն առաջին անգամ գրեթե կրկնակի քիչ են եղել, քան առողջացումները։ Երեկ դուրս է գրվել 54 առողջացած։ Ներկայում կա 786 ակտիվ դեպք։ Ունենք մահվան 2 դեպք։
Վարչապետը հորդորել է կրկնապատկել անհատական պատասխանատվությունը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ունենք հնարավորություն՝ ջարդելու համաճարակի ողնաշարը. 28 նոր դեպք, 54 բուժված: Առաջին անգամ մեր ակտիվ դեպքերի թիվը ոչ թե աճել է, այլ նվազել:
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Monday, April 13, 2020