Իսկ դուք գիտե՞ք, թե ինչու են մուրացկանների երեխաներն անընդհատ քնած

 

Մետրոյի կայարանների մերձակա անցումներում հաճախ կարելի է երեխան գրկին մուրացկան տեսնել: Կանայք սովորաբար նստում են կեղտոտ և սառը հատակին՝ դիմացը դնելով պլաստիկե աման նվիրատվությունների համար:

Գրկի երեխան լրացուցիչ հանգամանք է դառնում անցորդների մեջ խղճահարություն առաջացնելու համար: Երեխան սովորաբար կյանքի ոչ մի նշան ցույց չի տալիս: Օրեր շարունակ փոքրիկը կարծես քնած է, անցորդները փող են լցնում ամանի մեջ:

Մուրացկաններն իրենց եկամտի մեծ մասը տալիս են գլխավորին, իսկ մնացած փողով իրենց համար օղի և հաց են գնում։

Փող տվողներից ոչ ոք չի մտածում, որ մուրացկանի համար մետրոյի մոտ տեղ զբաղեցնելը փող արժե, իսկ ամբողջ ստացած գումարը գնում է նույն տեղը: Ոչ ոք չի մտածում՝ ինչո՞ւ է երեխան կնոջ գրկում մշտապես քնած:

Հնարավոր չէ, որ երեխան 1-3 տարի ամբողջ օրը քնի: Հոդվածի հեղինակը որոշեց մուրացկան մորից իմանալ՝ ինչ է կատարվում նրա երեխայի հետ:Մոտենալով նրան՝ հարցրեց. «Ինչո՞ւ է երեխան անընդհատ քնած»:

Մուրացկանը ձևացրեց, թե նրան չի լսում: Հարցը նորից լսելուց հետո նա մռթմռթաց. «Գնա․․․»

Մի քանի վայրկյան անց հանկարծ ինչ-որ մեկը ձեռքը դրեց ուսին և ասաց․ «Նա սովորական աշխատող էր: Նա ինձ ասաց՝ ինչ ես կպել, չե՞ս տեսնում, նրա համար առանց այդ էլ ծանր է»: Մուրացկանին մի քանի մետաղադրամ տալով՝ նա հեռացավ: Երեխան շարունակ քնած էր․

Ծանոթ գնչուն պատմեց՝ ինչպես է կառուցված այդ բիզնեսը: Բնականաբար, երեխայի օրգանիզմը չի կարող դիմանալ այդ ծանրաբեռնվածությանը: Հաճախ այդպիսի երեխաները պարզապես մահանում են: Բայց ոչ ոք մատը չի շարժում հանցագործներին պատժելու համար: Ես վերադարձա այն մուրացկանի մոտ, նրա գրկում ուրիշ երեխա տեսա: Ինչ էր արել նախորդ երեխայի հետ:

Ոստիկանություն կանչելով՝ սերժանտին ներկայացրի իրավիճակը, նա ինձ խոստացավ շտապ ամեն ինչ պարզաբանել: Հաջորդ օրը մուրացկանն անցումի մոտ չէր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ