«Կորոնավիրուսի առկայությանը չհավատացողների ու ինքնամեկուսացումը խախտողների համար էքսկուրսիա կազմակերպել ինֆեկցիոն հիվանդանոցների կորոնավիրուսով վարակվածների հիվանդասենյակներով…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Մի քանի պարապ մնացած դավադրությունների տեսությունների հետնորդներ՝ չհավատալով կորոնավիրուսի գոյությանը, սկսել են քարոզել, որ իրականում նման վիրուս գոյություն չունի, անգամ մահացածների մոտ նման վիրուս չի եղել ու էս ամենը մեծ խաղ է…

Դե բնականաբար շատ միամիտներ էլ հավատում են էս ախմախությանն ու … ու արդյունքում թքած ունենալով հաստատված արտակարգ դրության վրա վտանգում են իրենց, իրենց հարազատների ու շրջապատի կյանքն ու առողջությունը:

Կորոնավիրուսի առկայությանը չհավատացողների ու ինքնամեկուսացումը խախտողների համար պետք է առանց պաշտպանիչ դիմակի ու համապատասխան հանդերձանքի էքսկուրսիա կազմակերպել ինֆեկցիոն հիվանդանոցների կորոնավիրուսով վարակվածների հիվանդասենյակներով:

Մի գուցե դրանից հետո ոմանք խելքները գլուխները կհավաքեն…

Մի քանի պարապ մնացած դավադրությունների տեսությունների հետնորդներ՝ չհավատալով կորոնավիրուսի գոյությանը, սկսել են…

Posted by Taron Chakhoyan on Monday, April 13, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ