ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ճաշարանի աշխատակիցը, հնարավոր է, վարակված է կորոնավիրուսով

ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ճաշարանի աշխատակիցը, հնարավոր է, վարակված է կորոնավիրուսով, զորամասին սնունդ մատակարարող ամբողջ կազմը մեկուսացվել է։

Այս մասինԿառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը՝ հավելելով, որ զորամասին սնունդ մատակարարող ամբողջ կազմը մեկուսացվել է։

Նրան հարց էր ուղղվել զինծառայողներից քանի՞սն են վարակված, կա՞ն նրանց շրջանում մարդիկ, որոնք գտնվում են ծանր վիճակում կամ միացված է շնչառության արհեստական սարք։ Ըստ Օհանյանի ծայահեղ ծանր վիճակում գտնվողներ չկան, իսկ ինքնամեկուսացվածների քանակն էլ նպատակահարմար չհամարեց հայտնել՝ հաշվի առնելով տեղեկատվության գաղտնիությունը։

Նույն նկատառումով չհրաապարակվեց նաև բուժվողների թիվը, միայն այն, որ արդեն կան բուժումն ավարտած 6 զինծառայող։

Հաջորդ հարցը՝ ինչո՞ւ չի բերվում բանակը զորանոցային վիճակի։«Կասեմ, որ ներկա պահին դրա կարիքը չկա, ԶՈՒ ռազմաբժշկական ծառայությունն ի զորու է և իրականացնում է այնպիսի ծավալի աշխատանքներ, որ այդ խնդրի առաջ դեռ կանգնած չենք։ Անհրաժեշտության դեպքում, եթե վիճակը պահանջի, ՊՆ ղեկավար կազմն այդ որոշումը կկայացնի»,-ասաց Օհանյանը։

Որքանո՞վ են հայ ռազմական բժիշկները պատրաստ կորոնավիրուսի դեմն պայքարին ու որքանով՝ ընդգկված։ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետն ասաց՝ պատրաստ են 100 տոկոսով, ընդգրկված՝ ըստ անհրաժեշտության։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ