Լիլի Մորտոն, Զառա Սահակյանը, Թամարա Պետրոսյանը, Անահիտ Կիրակոսյանը, Սոնա Մաթևոսյանը, Մաշա Մատվեևան վերջին շտկումներն էին անում նկարահանումից առաջ:
Ինչպես կանանց է հատուկ՝ ամեն դետալի վրա՝ վարսերից մինչև զգեստ, աղջիկները լրջորեն նախապատրաստվում էին մասնագետների օգնությամբ: Նշում են՝ հուզմունքը ամեն անգամ կա, քանի որ փորձում են լավագույնս ներկայանալ հանդիսատեսին ու հեռուստադիտողին:
Նախագծի ռիթմը հումորային երկխոսությամբ ու կարճ բանավեճերով ապահովում է հաղորդավարական զույգը՝ Չարենցն ու Լուիզա Ներսիսյանը:
Ի դեպ, տևական դադարից հետո եթեր վերադարձած Չարենցը՝ Կարեն Սահակյանը, նախագծի շրջանակում հանդես է գալիս նաև մոնոլոգով, որի ընթացքում շոշափում է տվյալ շրջանի համար արդիական ու հասարակական հնչեղություն ունեցող թեմաներ՝ հումորային մեկնաբանությամբ: