Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 9 շիրակցի հիվանդ է բուժվում, հայտնում են Շիրակի մարզպետարանից։
Տարածման սկզբից մինչ այս պահը մարզում ֆիքսվել է 20 վարակակիր: Նրանցից 8-ը առողջացել և դուրս է գրվել, որոնցից 3-ը՝ այսօր: Ընդ որում՝ բուժվածներից մեկը 86 տարեկան քաղաքացիէ, 2 անձ բուժումը ստանում է մայրաքաղաքում:
Հիվանդության հետևանքով արձանագրվել է մեկ մահվան ելք: Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունեն 400-ից ավել քաղաքացիներ։