Բաց է մնում չգրանցված, օրավարձով աշխատողների հարցը: Սա հրատապ լուծում է պահանջում: Ազգային ժողովում ելույթների փուլում հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Հսկայական նամակներ եմ ստացել Վերնիսաժից, մարդիկ գրանցված չեն, չգիտեն՝ ինչ անեն»,- ասաց Զոհրաբյանը:
Անդրադառնալով կառավարության ընդունած տնտեսական աջակցության 11-րդ միջոցառմանը՝ Զոհրաբյանը նշեց.
«Իմ աղջիկն ունի գյուղական տուն, հաստատ ամսվա մեջ չի սպառում շատ էլեկտրաէներգիա ու գազ, և ես չեմ ցանկանա, որ ինքը ևս պատահաբար, ինչպես նաև նման շատ մարդիկ, ներառվեն այդ ցուցակում»: