«Էնպես չի, որ լավ լուծումները միայն ձեզ մոտ են հայտնվում». Մելքումյանը՝ իշխող ուժին

 

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն այսօր խորհրդարանում հայտարարեց՝ պետք է բալանսավորված մոտեցում ունենալ, քանի որ մի կողմից ունենք առողջապահական անվտանգության խնդիր, մյուս կողմից՝ հանրային կյանքի և տնտեսության փլուզման խնդիր: Մելքումյանը կրկին խոսեց չգրանցված և օրավարձով աշխատողների մասին:

«Ի վերջո, պետության կողմից չգրանցված աշխատողներ կան: 2017թ. սեպտեմբերի 28-ի որոշումը, որտեղ հստակ արձանագրված է, թե չգրանցված աշխատողի աշխատանքի գնահատումն ինչ մեթոդաբանությամբ պիտի լինի: Որ ասում ենք «օրավարձով աշխատող», դա չի նշանակում, որ բոորը չգրանցված են, կան նաև գրանցվածներ»,- ասաց նա:

Մելքումյանը նաև խոսեց բանկերի «սև ցուցակում» քաղաքացիների հայտնվելու մասին, նշեց՝ վճարումն ուշացնելը մի բան է, եթե չարամտորեն խուսափել է՝ այլ, ուստի իրենք նախագիծ են ներկայացրել, առաջարկել լուծումներ, որ մարդիկ իմանան՝ համապատասխան աջակցություն ստանալու են, բայց նաև չարամտորեն չխուսափել վճարելուց:

«Դուք ասում էիք՝ լուծումներ, տվել ենք լուծումներ, երեք փաթեթներ, երեք նախագծեր, քննարկեք: Էնպես չի, որ լավ լուծումները միայն ձեզ մոտ են հայտնվում, դրանք հայտնվում են նաև մարդկանց մոտ, ովքեր քաղաքական մեծամասնության անդամ չեն»,- նշեց պատգամավորը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ