Վարկային արձակուրդ է տրամադրվել 320.000 ֆիզիկական և 6.600 իրավաբանական անձի

«Այսօրվա դրությամբ ՀՀ բանկերը և վարկային կազմակերպությունները վարկային արձակուրդ են տրամադրել 320 հազար ֆիզիկական անձանց՝ 12 միլիարդ դրամի չափով (ապրիլի 9-ի դրությամբ՝ 290 հազար անձ, 9.3 միլիարդ դրամ)»,- տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա հավելել. «Վարկային արձակուրդ է տրվել նաև 6600 իրավաբանական անձի՝ 28 միլիարդ դրամի չափով (ապրիլի 9-ի դրությամբ՝ 5300 իրավաբանական անձ՝ 15 միլիարդ դրամի չափով)»,- տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք ,  որ այսօր ընդունված հակաճգնաժամային 11-րդ միջոցառման շրջանակներում շուրջ 222 հազար բաժանորդ կստանան մինչև 7500 դրամի աջակցություն՝ օգտագործած բնական գազի և էլեկտրական հոսանքի դիմաց կոմունալ վճարների մասով: Միջոցառման շահառու է մինչև 600 հազար քաղաքացի։

Այսօրվա դրությամբ ՀՀ բանկերը եւ վարկային կազմակերպությունները վարկային արձակուրդ են տրամադրել 320 հազար ֆիզիկական…

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Monday, April 13, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ