Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.
«Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Գարնանային անձրևների պատճառով շատ երթևեկելի փողոցներում առաջացել են փոսեր, որոնք անհարմարություն են պատճառում հատկապես վարորդներին: Ցանկանում եմ տեղեկացնել, որ արդեն ընթանում են անհրաժեշտ հաշվարկները, և շուտով կիրականացվեն այդ փողոցների ասֆալտբետոնե ծածկույթի մասնակի վերանորոգման աշխատանքներ: Համավարակի տարածումը բավական բարդացրել է աշխատանքների իրականացումը, որի համար հայցում եմ ձեր ներողամտությունը:
Նաև ցանկանում եմ տեղեկացնել, որ ասֆալտբետոնե ծածկույթի մասնակի նորոգման աշխատանքներ չեն իրականացվի Կամո և Սպանդարյան փողոցներում, քանի դրանք ընդգրկված են Կառավարության հետ համատեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրերում. այդ փողոցները հիմնանորոգվելու են»: