Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը հրաժարական է տվել

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հրաժարական է տվել։ Այս մասին նա հայտնել է Twitter-ի իր էջում։

Ինչպես հաղորդում է Minval.az-ը, հրաժարականի որոշումը նա ընդունել է Թուրքիայում 48-ժամյա պարետային ժամ սահմանելուց հետո։

«Հանգստյան օրերին պարետային ժամի կատարման պատասխանատվությունը ամբողջովին ես եմ կրում։

Լուսանկարները (փողոցներում մարդկանց բազմությունը պատկերող), որոնք հայտնվել էին (ուրբաթ երեկոյան՝ պարետային ժամ սահմանելուց առաջ), չէին համապատասխանում այն գործընթացին, որը վերահսկողության տակ էր։ Ես հրաժարական եմ տալիս»,- գրել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ