Սոցիալական աջակցության ծրագրերի համար բացված թեժ գծին 5 օրում 43 հազար զանգ է ստացվել

Յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում կարող եք տեղեկություն ստանալ Կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման սոցիալական ծրագրերի մասին: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Նարարարը տեղեկացրել է, որ ավելի քան 200 աշխատակից է պատասխանում ծառայությունների մասին քաղաքացիների զանգերին:

«Վերջին հինգ օրվա ընթացքում միայն այս թեժ գիծը պատասխանել է ավելի քան 43000 զանգերի:
Մենք միասին կհաղթահարենք բոլոր դժվարությությունները: Սիրենք և խնայենք միմյանց»,- գրել է նախարարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ