ՀՀ փոխվարչապետ, ՀՀ Պարետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավորր սահմանափակումներում այսօր ընդունված որոշման մանրամասները։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր ընդունված որոշմամբ (https://www.gov.am/files/docs/4009.pdf) որոշ փոփոխություններ են կատարվել ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավորր սահմանափակումներում:
Ապրիլի 13-ից հանվելու են տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ գործող սահմանափակումները:
Մասնավորապես, թույլատրվելու է տնտեսական գործունեությունը՝
Մշակող արդյունաբերության հատվածում՝
12 — Ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը,
23.5 – Ցեմենտի, կրի, գիպսի և գաջի արտադրությունը
23.6 – Բետոնից, ցեմենտից և գիպսից շինվածքների արտադրությունը,
25.11 – Մետաղե կոնստրուկցիաների և դրանց մասերի արտադրությունը,
Շինարարության հատվածը գրեթե ամբողջությամբ, բացի՝
43․3 — Շինարարության ավարտական փուլի աշխատանքների,
Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության հատվածում՝
71.12 – Ճարտարագիտական գործունեությունը և դրա հետ կապված տեխնիկական խորհրդատվությունները
Բացի այդ, միայն ապրիլի 14-ին ժամը 00:01-ից մինչև 23:59-ը թույլատրվելու է անձանց տեղաշարժը մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ պարտադիր ինքնամեկուսացման վայր մեկնելու կամ վերադառնալու նպատակով»։