Ֆրանսիայի Կալանկա ազգային պարկի ջրավազանում, որը գտնվում է Մարսելի մոտ, հայտնվել են ֆինվալներ: Կետերի այդ տեսակը (18-24 մետր երկարությամբ և 40-70 տոննա քաշով) մոլորակի կենդանիների թվում երկրորդն են իրենց չափերով և զիջում են միայն կապույտ կետերին:
Ներկայումս ծովերում զգալիորեն պակասել են նավերը: Այդ իսկ պատճառով, ինչպես համարում են մասնագետները, ծովային այդ կաթնասունները ավելի համարձակ են դարձել և սկսել մոտենալ ափամերձ տարածքներին:
«Մարդկային որևէ գործունեությունը գրեթե չկա: Կետերը դառնում են ավելի հանգիստ ու վստահ: Նրանք իրենց խաղերի համար նոր տարածություններ են գտնում: Դրա համար էլ մենք նրանց տեսնում ենք Մարսելի ափերին», հայտնել է Կալանկա պարկի ներկայացուցիչ Դիդյե Ռոն: Նշվում է, որ ափամերձ տարածքներում հայտնվել են նաև դելֆիններ, խոշոր շնաձկներ և ծովային թռչուններ:
Ֆրանսիան կորոնավիրուսից առավել տուժած երկրներից մեկն է (125931 վարակված, 13215 մահացած): Արտակարգ դրության և կարանտինի արդյունքում դատարկ են ոչ միայն խոշոր քաղաքների փողոցները, այլ նաև՝ ծովերն ու ափերը: Ֆրանսիական հռչակավոր լողափերում մարդ չկա, ծովերում նավերը քիչ են: Սա է այդ տարածքներում այնպիսի կենդանիների հայտնվելը, որոնց ժամանակին ոչ ոք չէր տեսել:
De nouvelles images du requin filmé ce jeudi 9 avril à Menton par Sabrina BarréPlus d'informations : https://france3-regions.francetvinfo.fr/provence-alpes-cote-d-azur/alpes-maritimes/menton/menton-requin-apercu-au-bord-plage-sablettes-1814212.html
Posted by France 3 Côte d'Azur on Friday, April 10, 2020
Rencontre avec deux rorquals communs dans le Parc national des Calanques
Rencontre avec deux géants des mers ! 😮 🐳Deux rorquals communs ont été vus nageant paisiblement dans les eaux du Parc national des Calanques, non loin des côtes. Cette rencontre avec le deuxième plus grand animal du monde intervient après 3 semaines d’observations naturalistes très riches : dauphins, thons, oiseaux marins… Elle est un indice supplémentaire d'un probable effet du confinement sur le comportement de la faune sauvage.Ces images précieuses ont été capturées le mardi 7 avril 2020 par l’Unité littorale des Affaires Maritimes des Bouches-du-Rhône (ULAM13). Ce service de l'Etat assure toute l’année des missions de surveillance et de police des pêches, essentielles à la protection des eaux littorales. Durant la période du confinement, le Parc national des Calanques et l’ULAM13 se coordonnent et se relaient pour assurer la surveillance des eaux des calanques et en particulier des zones de non prélêvement.
Posted by Parc national des Calanques on Wednesday, April 8, 2020