Ապրիլի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղից դեպի Եղեգնավան գյուղ տանող ճանապարհին՝ ծիրանի ծառից դի կա կախված, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու քննիչները նշված հատվածում՝ ծիրանի ծառից երկաթյա մալուխով կախված վիճակում հայտնաբերել են Արարատի մարզի բնակիչ, 32-ամյա Ռաֆիկ Ա.-ի դին: Տեղում դատաբժիշկը, հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Աղբյուրի տեղեկություններով՝ դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ պաշտպանության նախարարության Արարատի մարզային Ռազմական ոստիկանության ծառայողները, քանի որ պարզվել է, որ Ռաֆիկ Ա.-ն ծառայում էր ՀՀ ՊՆ զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող: