ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է մասշտաբային աղետի ռեժիմ կորոնավիրուսի վարակի կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է Fox News-ը։
Դոնալդ Թրամփն ԱՄՆ առաջին նախագահն է, որը հայտարարել է մասշտաբային աղետի ռեժիմ ԱՄՆ բոլոր 50 նահանգներում միաժամանա ԱՄՆ-ում կորոնավիրուսով հիվանդացության 245 հազարից վաելի դեպք է գրանցվել։ Մահացել է ավելի քան 6000 մարդ։ Ապաքինվածների թիվն անցնում է 10 հազարից։
Իտալիայում գրանցվել է վարակման 115 հազարից ավելի դեպք, մահացել է 13 հազար 974-ը, ապաքինվել 18 հազար 278-ը։
Իսպանիայում վարակակիր է՝ 112 հազար 605-ը, որից առողջացել է 26 հազար 743-ը, մահացել է՝ 10 հազար 348-ը։ Չինաստանում վարակ է հաստավել շուրջ 80 հազար մարդու մոտ, որից առողջացել է 76 հազար 572-ը, մահացել՝ 3322-ը։
Կորոնավիրուսով հիվանդացությամբ երկների ցանկին և թարմացվող տվյալներին կարող եք ծանոթանալ տեսանյութում