Հեղափոխությունից առաջ և հետո. պետական եկամուտներն ավելացնելու մասին, գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել։
Տեսանյութում ներկայացված է փաստ համար առաջինը Նոր Հայաստանի մասին․
Երկու տարվա ընթացքում՝ 2018 և 2019 թվականներին, Կառավարությանը հաջողվել է պետական բյուջեի հարկային եկամուտները բացարձակ թվով ավելացնել 505.4 միլիարդ դրամով, որի մի մասն ուղղվել է հարկ վճարողների հանդեպ ունեցած պարտքերի մարմանը, իսկ մյուս մասով ավելացել են պետական բյուջեի եկամուտները։
2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ Կառավարությունը հարկերի գերավճարների գծով տնտեսվարողներին պարտք է եղել 275.7 միլիարդ դրամ: 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ նմանօրինակ պարտքը կազմում է 76.6 միլիարդ դրամ, ներառյալ նաև ԱԱՀ-ի ընթացիկ պարտքերը և դեբետները:
Այսինքն՝ մեկուկես տարվա ընթացքում Կառավարությունը բիզնեսին վերադարձրել է մոտ 200 միլիարդ դրամի պարտք: Վերը նշված 505.4 միլիարդ դրամի մնացած 305.4 միլիարդ դրամը համալրել են պետական բյուջեի հարկային եկամուտների հատվածը: ԱԱՀ ժամկետանց դեբետների վերադարձի գործընթացը շարունակվում է: Այսպիսով, 2018-2019 թվականների արդյունքներով տոկոսային արտահայտությամբ պետական եկամուտների աճը 2017 թվականի համեմատ կազմել է 43.6%:
Մանրամասները՝ տեսանյութում
Հեղափոխությունից առաջ և հետո. պետական եկամուտներն ավելացնելու մասին:
Հեղափոխությունից առաջ և հետո. պետական եկամուտներն ավելացնելու մասին:
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Saturday, April 11, 2020