Եվրոպան կարող է փակել իր սահմանները մինչև աշուն

Եվրոպայի Շենգենյան գոտին կարող է փակ պահել իր սահմանները մինչև սեպտեմբեր՝ ԱՄՆ-ից եկող COVID-19- ի սպառնալիքից պաշտպանվելու համար: Այս մասին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը արհմիությունների  ղեկավարների հետ տեսակապի ժամանակ, գրում է Forbes-ը։

Ըստ Մակրոնի՝ պատճառն այն է, որ համաճարակը տարբեր երկրներում տարբեր տեմպերով է զարգանում, և «չի ազդել բոլոր երկրների վրա միևնույն ժամանակ»։ Ուստի, Եվրոպան պետք է իրեն պաշտպանի բարձր ռիսկային երկրներից եկող ճանապարհորդների միջոցով վարակի տարածման սպառնալիքից: Էմանուել Մակրոնը, մասնավորապես, նշել է Միացյալ Նահանգների օրինակը, որտեղ կորոնավիրուսային ճգնաժամը մի քանի շաբաթով երկարաձգվում է, և այդ պատճառով գագաթնակետին կհասնի ավելի ուշ:

Բայց, սրան զուգահեռ, կա Աֆրիկայի օրինակը, որտեղ իրավիճակն այլ կերպ է զարգանում, իսկ Ասիայում կարող է տեղի ունենալ երկրորդ բռնկումը։ Ապրիլի 13-ին Ֆրանսիայի նախագահը ծրագրում է դիմել քաղաքացիներին: Ամենայն հավանականությամբ, կհայտարարվի սահմանների, այդ թվում ՝ ԵՄ երկրների միջև սահմանների փակման ժամկետի մասին։

Նշենք, որ Մակրոնի այս հայտարարությունից 2 օր առաջ Ելիսեյան պալատը հայտնեց Ֆրանսիայի սահմանները փակ պահելու որոշումը ևս 1 ամսով երկարաձգելու մասին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ