Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ից դուրս եկավ գեներալ Մանվել Գրիգորյանը։ Նա հրաժարվեց խոսել լրագրողների հետ, ասաց՝ հետո, նշեց, որ շատ լավ է իրեն զգում, ապա արագ նստեց մեքենան և հեռացավ։
Հիշեցնենք, քիչ առաջ պատասխանելով հարցին, թե ինչ հանգամանքներով առաջնորդվելով է նման որոշում կայացվել, նրա փաստաբանը նշել էր, որ հանգամանքները մի քանիսն են, նաեւ առողջական վիճակը կապ ունի, սակայն պատճառը ոչ միայն դա է , ինքը չի կարող ամբողջությամբ բացահայտել, թե որն է գլխավոր պատճառը, ու ըստ փաստաբանի՝ տեղի է ունեցել նորմալ դատական ակտ:
Իսկ այսօր ավելի վաղ դատարանը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը՝ Մանվել Գրիգորյանին 25 միլիոն դրամ գրավով ազատելու վերաբերյալ:
Գնումա Մանվելին դիմավորելու, ինչ հոգատարա <3
Գնումա Մանվելին դիմավորելու, ինչ հոգատարա <3
Posted by Դուխով on Saturday, December 22, 2018