Փակ տարածքում հազալու կամ փռշտալու հետևանքով օդակաթիլային մասնիկների տարածման 3D մոդելը

Ինչպե՞ս են տարածվում օդակաթիլային մասնիկները փակ տարածքում հազալու կամ փռշտալու հետևանքով:

Հարցին պատասխանելու համար Հելսինկիի Աալտո համալսարանի, Ֆիննական օդերևութաբանական ինստիտուտի, Հելսինկիի VTT տեխնիկական հետազոտությունների կենտրոնի և Հելսինկիի համալսարանի գիտնականների համատեղ ջանքերով ստեղծվել է մասնիկների տարածման 3D մոդելը:

Գիտնականները մոդելավորել այնպիսի իրավիճակ, երբ մարդը հազում է խանութի դարակաշարերի միջև ընկած հատվածում: Ըստ հաշվարկների՝ մանրագույն մասնիկների շերտը տարածվում է տարածքում՝ օդի մեջ մնալով մինչև 6 րոպե, իսկ չոր հազի դեպքում արտադրվող մասնիկները, որոնք կորոնավիրուսով հիվանդության գլխավոր ախտանիշներից են, շատ ավելի փոքր են, քան սովորական հազի դեպքում առաջացող մասնիկները, որի պատճառով էլ դրանք կարող են օդում ավելի երկար պահպանվել:

Օդի մեջ մասնիկների տարածումը հաշվարկվել և մոդելավորվել էFinnish It Center for science սուպերհամակարգչով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ