Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանից հետաքրքրվեց, թե Երևանում կոնտակտավոր անձանց համար քանի՞ մեկուսարան կա և քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բուժհաստատություններից քանիսն են առանձնացված միայն կորոնավիրուսով հիվանդ մարդկանց համար:
Հարությունյանը նշեց, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ մեկուսարան չկա:
«Ամբողջ գործընթացը ղեկավարվում է Առողջապահության նախարարության և պարետատան կողմից: Առանձնացված, որ սա Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մեկուսարան է, չկա նման գաղափար: Երեւանի քաղաքապետրանի կողմից առանձնացվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի ծննդատան հատվածը, որը վերազինվել է և միայն կորոնավիրուսի դեմ պայքարի ինֆեկցիոն կենտրոն է:
Այս նոր ստեղծված կենտրոնի ղեկավարն առավոտյան հարցազրույց էր տալիս որում նշեց, որ շուրջ 150 մահճակալ ունեն և կենտրոնը պայքարելու է կորւնավիրուսով հաստատաված ծանր և միջին ծանրություն դեպքերի համար»,- ասաց նա: