Երգչուհի Սիրուշոն հաճախ է զարմացնում եւ ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով:
Թեեւ նրա ոչ բոլոր երկրպագուներն են հնարավորություն ունենում ներկա գտնվելու նրա շրջագայություններին, նա նրանց տխրել չի թողնում՝ տեղադրելով համերգային ծրագրից հատվածներ:
Սիրուշոն Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ականջակալներն ականջին հատակին նստած ինչ-որ բան է գրում։ Իսկ լուսանկարին կից նա կատարել է հետեւյալ գրառումը․«Երբ անջատում ես «աղմուկը» ու լսում միայն մեկ ձայն՝ Ներքին Ձայնդ…»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Սիրուշոն գրառում էր կատարել իր ինստագրամի էջում Ռոբերտ Քոչարյանի մասին: