«Որքան կշարունակվի արտակարգ դրությունը…». Մանրամասնում է վարչապետ Փաշինյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ մտադիր են երկարաձգել արտակարգ դրությունը: Դա, ըստ վարչապետի, անհրաժեշտ է վարակի հետագա տարածումը կանխարգելելու համար:

«Կարևոր է արձանագրել, թե ինչ նկատի ունենք՝ «հետագա տարածումը կանխարգելել» ասելով: Համաճարակը այսպես թե այնպես շարունակում է տարածվել,. մեր խնդիրն է՝ ունենալ միավոր ժամանակաշրջանում հիվանդացության հնարավորինս քիչ դեպքեր: Կարևոր է, որ հնարավորինս մեր տնտեսական կյանքը կարողանանք պահպանել, այդ պատճառով որոշել ենք, որ արտակարգ դրության երկարացման պայմաններում կամ՝ երկուշաբթի օրվանից մի շարք գործունեության տեսակներ կլինեն ամբողջությամբ թույլատրված, որոշակի ծրագրով կմոտենանք նաև այլ գործունեության տեսակներ թույլատրելու հնարավորություններին»,- ասաց նա:

Այդ ոլորտներն են գյուղատնտեսությունը, անտառտնտեսությունը, ձկնորսությունը, ձկնաբուծության տեսակները, հանքարդյունաբերությունը, բաց հանքերի շահագործումը, էլեկտրականություն, գազ, գոլորշի, ջրամատակարարում, կոյուղի, պահեստային տնտեսություն ոլորտները, ֆինանսական և ապահովագրական գործունեությունը և այլն:

Փաշինյանը հայտնեց, որ ապրիլի 13-ից ամբողջությամբ կթույլատրվի բացօթյա շինարարական գործունեությունը, ծխախոտային արտադրատեսակների գործունեությունը, իսկ ապրիլի 20-ից կբացեն հագուստի արտադրությունը, տեքստիլ ոլորտը, տնտեսական խանութների գործունեությունը թույլ կտան, գիտական հետազոտություն և մշակում ոլորտին հնարավորություն կտան աշխատելու:

«Ամենառիսկային խումբը մեզ համար հագուստի արտադրություն, տեքստիլ ոլորտն է, այսօրվա մեծ թվերը, որ 1000-ին մոտ հիվանդ ունենք, դրանց հիմնական տանող ուժը եղել է տեքստիլ ոլորտը, բայց հասկանում ենք, որ մարդիկ պետք է աշխատեն»,- նշեց նա:

Մեր հետագա անելիքների մասին։

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Saturday, April 11, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ