Մանվելը սատկած դեւ է, լեշ է եւ էդ լեշը պետք է քաղաքից դուրս շպրտել

«Այսօրվա հավաքը նրա համար է, որ մենք օգնենք պարոն Փաշինյանին կոռումպացված դատավորներին դուրս շպրտել համակարգից»,- այսօր լրագրողներին ասաց ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ), ով միացել է ընդդեմ գեներալ Մանվել Գրիգորյանի բողոքի ակցիա անող էջմիածնեցիներին:

«Ժոովուրդը դուրս ա ուզում շպրտի էդ մարդուն քաղաքից, չի ցանկանում իրան տեսնել, այդ մարդու հետ ապրել, որովհետև ոչ միայն նրա կողմից գողացված տուշոնկաներն են, որոնք գողացվել են սալդատից, այլ նա այնպիսի գործողություններ է իրականացրել, որ մարդիկ չեն կարող մոռանալ:

Այստեղ հավաքված մարդիկ ամեն մեկն էլ տուժել են Մանվելի գործողություններից: Օրինակ՝ քաղաքի կեսը խլել ա, մարդկանց տները ձեռներից խլել ա, հողները սեփականաշնորհել ա, քաղաքում ցանկացած մարդ, ով ավտոն վարել ա աջ կամ ձախ, նա ծեծ ա կերել իրա ընտանիքի անդամների ներկայությամբ:

Ես միշտ ասել եմ ՝ նա սատկած դև է, լեշ է, ժողովրդի պահանջն է, որ այդ սատկած դևը քաղաքից դուրս շպրտվի»,- ասաց Ճոյտը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ