Նիկոլ Փաշինյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին

ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու մասին դատարանի որոշումը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի համար անակնկալ է եղել: Այսօր` դեկտեմբերի 22-ին, Վանաձորում, լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև նշել է, որ հասկանում է այն մարդկանց, ովքեր իրենց բողոքն են արտահայտում Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու որոշման դեմ, և որ բողոքի ակցիա իրականացնելը նրանց իրավունքն է:

Հիշեցնենք` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը երեկ` դեկտեմբերի 21-ին, բավարարել էր Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմի միջնորդությունը` նրա նկատմամբ կիրառված կալանավորումը փոխարինելով 25 միլիոն դրամ գրավով ու ազատ արձակել դատարանի դահլիճից։

Այս տեղեկությունը ստանալուց հետո Մանվել Գրիգորյանի բնակավայրում` Էջմիածին քաղաքում, բողոքի ակցիաներ էին սկսվել։ Քաղաքացիները փակել էին Էջմիածին մտնող ճանապարհը` նրա մուտքը քաղաք թույլ չտալու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ