Կորոնավիրուսի նոր ենթատեսակից մահացած անձանց համար Հայաստանում կկառուցվի հատուկ չափանիշներին համապատասխանող դիահերձարան։
Տեղեկությունն այսօր հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նրա խոսքով՝ մինչ այսօր COVID-19-ից մահացած ոչ մի պացիենտի հերձում չի իրականացվել, որպեսզի մինչեւ հատուկ ինֆեկցիոն պահանջներին համապատասխանող դիահերձարան ունենալը չվտանգվի անձնակազմը։
Նախարարությունը հետեւել է միջազգային կառույցների բոլոր խորհուրդներին եւ դրա համար իրականացվել են հատուկ օրենսդրական փոփոխություններ։ Այժմ տարվում են աշխատանքներ՝ կորոնավիրուսից մահացածների համար հատուկ դիահերձարան ունենալու։