ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
«Հեղափոխությունից առաջ և հետո»։
Տեսանյութում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ներկայացրել է պաշտպանության ոլորտում կատարված մի շարք փոփոխություններ:
Փաշինյանն ասել է, որ սահմանապահ 47 դիրքեր ապահովվել են հոսանքի մատակարարմամբ, 71-ը՝ ջրամատակարարմամբ, 180-ը՝ սառնարաններով, 136 նոր տեսադիտարկման սարք է տեղադրվել:
410 բնակարան է տրվել զինծառայողների ու զոհված զինծառայողների ընտանիքներին:
Անդրադառնալով զինտեխնիկայի ձեռքբերմանը՝ Փաշինյանն ասել է, որ Հայաստանն սկսել է Սու-30ՍՄ կործանիչների գնման գործընթացը, իսկ այլ տեխնիկայի ձեռքբերման մասին տեղեկություններ չի կարող հրապարակել:
Հեղափոխությունից առաջ և հետո:
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Friday, April 10, 2020