«Կորոնավիրուսի շրջանառությունը, որպես այդպիսին, դուրս է եկել վերահսկողությունից»․Արսեն Թորոսյան

Կորոնավիրուսի շրջանառությունը, որպես այդպիսին, դուրս է եկել վերահսկողությունից։ Այս մասին,  ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նշեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Չենք կարող համարել, որ կորոնավիրուսի տարածումը կանգնում ու 100 % մարում է, որովհետև, եթե առաջ մենք, օրինակ, 50 դեպք ունեինք մի աղբյուրից, օրինակ՝ մի մեծ արտադրամասից 50 աշխատող, հիմա ունենում ենք 16, 20, 30 դեպք, բայց 10 կամ 20 տարբեր աղբյուրներից։
Հետևաբար վիրուսի շրջանառությունը, որպես այդպիսին, դուրս է եկել վերահսկողությունից», — ասաց Թորոսյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ