Ապրիլի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 16 նոր դեպք, ընդհանուր՝ 937:
Բուժվածների թիվն ավելացել է 11-ով, ընդհանուր՝ 149-ը, բացասական թեստերը 5144-ն են:
Փաստացի բուժում է ստանում 777 մարդ, մահացածների թիվը 11-ն է։
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։
72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի դրանից՝ տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝ զարկերակային գերճնշում, շագանակագեղձի ադենոմա։