Այս տեսանյութը դիտելուց հետո շատերդ կհուզվեք․ կյանքի ընթացքում շատերն են իրենց չորսոտանի ընկերներին հրաժեշտ տալիս։
Ձեզ ենք ներկայացնում մի կարճամետրաժ ֆիլմ «Եթե ես կարողանայի խոսել», որտեղ շունը երկխոսության մեջ է մտնում իր տիրոջ հետ։
Մի անգամ առավոտյան վազքի ժամանակ տղան գետի ափին նկատում է մի պարկ։Մոտենում է պարկին և բացում, իսկ այնտեղ մի փոքրիկ շուն է գտնում։Իր հետ տանում է տուն և սկսում խնամել նրան։ Լաբրադորները ունեն լավ բնավորություն և շատ աշխույժ են:Գերակտիվ՝ եթե նրանց հետ զբաղվես: Ունեն հրաշալի մորթի, թույլ կծվացք, որը թույլ է տալիս չվնասելով բռնել թռչունին: Ունեն սեր ջրի հանդեպ, շատ լավ որսորդներ են: Շատ հարմարվող և հավատարիմ ընկերներ են: Լինելով բնավորությամբ բարի՝ ոչ ագրեսիվ են և ոչ էլ՝ չափից ավելի համեստ։
Ահա թե ինչպես է նա հայտնում իր շնորհակալությունը իր տիրոջը, որը փրկել էր իրեն մահանալուց․․․
«Եթե շները չեն գնում դրախտ, ապա ես կցանկանայի մահից հետո գնալ այնտեղ որտեղ նրանք են գնում»․․․․