«Մի քանի սցենար է մշակվել՝ և՛ ավարտական, և՛ ընդունելության քննությունների հետ կապված»․ Արայիկ Հարությունյան

«Մենք ստիպված ենք անընդհատ տարբեր սցենարներ խաղարկել, որովհետև կորոնավիրուսի համավարակով պայմանավորված գործընթացներն այնպիսին են, որ հստակ ժամկետներ չեն նշվում, և դժվար է կանխատեսել, թե գործընթացներն ինչպես կընթանան՝ իրենց բոլոր բացասական հետևանքներով:

Պետք է հասկանանք՝ կրթական պրոցեսն ինչպես կազմակերպել, մինչև որ փուլը հասցնել հեռավար կրթության տարբերակը և երբ անցնել առկա ուսուցման: Այս անորոշությունները մեզ խանգարում են»,- այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ հավստիացնելով, որ մի քանի սցենար է մշակվել՝ և՛ ավարտական, և՛ ընդունելության քննությունների հետ կապված:

«Առայժմ աշխատում ենք արտակարգ դրության համապատասխան որոշման տրամաբանությամբ, ապրիլի 14-ից հետո միայն կարող ենք ասել, թե ինչ սցենարով ենք գնալու այս ուսումնական տարին ավարտելու»,- նշեց նախարարը:

Արայիկ Հարությունյանի դիտարկմամբ՝ կրթության որակի հետ կապված որոշակի խնդիր կլինի.

«Հեռավար կրթությունն ամբողջությամբ չի լրացնում առկա կրթության բացակայությունը, թեպետև շատ դեպքերում ուսուցիչները ջանք ու եռանդ չեն խնայում լիարժեք որակ ապահովելու համար: Հարկ եղած դեպքում լրացուցիչ դասեր կարվեն, որպեսզի ուսուցման որակն ապահովվի»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ