Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե ինչ է քննարկելու Պուտինի հետ

«Արդեն հայտնի է, որ դեկտեմբերի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկ­նելու է ՌԴ, որտեղ հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Քննարկումների հիմնական թե­ման լինելու է գազի սակագինը:

Նշենք, որ 2013 թ. հենց ռուսական կողմն է որոշում, թե ՀՀ սպառողին մատակարարվող գազի սակագինն ինչպես պետք է հաշվարկվի: Համաձայնագրերում նաև հետաքրքիր մեկ նախապայման կա, որ, օրինակ, ՀՀ մատակարարվող գազի սակագինը կապվում է ՌԴ Օրենբուրգի մարզին մատակարարվող գազի սակագնի հետ:

Ամռանն այնտեղ գազի սակագինը բարձրացել է, և մտավախություն կա, որ նույնը կարող է լինել ՀՀ-ին մատակարարվելիք գազի դեպքում:

Ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովը «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե ՌԴ-ի քաղաքականությունն ու դիրքորոշումը գազի սակագնի վերաբերյալ ինչպիսին է, պատասխանել է, որ ՌԴ-ն գազի սակագնի շուրջ բանակցություններ է անցկացնում և´ ՀՀ-ի, և´ Բելառուսի հետ. «Եվ կարող եմ ասել, որ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Նիկոլ Փաշինյանի հետ բանակցու­թյուններն ընթանում են զուգահեռ, և այստեղ Բելառուսն ու Հայաստանը գնում են նույն ճանապարհով և փորձում են հասնել գազի սակագնի նվազման»»,-գրում է թերթը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ