Շիրակի մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը 13-ն է, մեկը՝ բժիշկ

Շիրակի մարզում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը 13 է, կա 1 զոհ Անի համայնքից:

Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Մարզպետի փոխանցմամբ՝ վարակվածների մեջ կա նաև բժիշկ:

Ապրիլի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնոավիրուսային հիվանդության 28 նոր դեպք: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը այս պահին կազմում է` 921:

Վիճակագրությունից դուրս էին մնացել հաստատված 12 դեպք,որոնք արձանագրվել են վերջին 40 օրվա ընթացքում, երբ վիճակագրությունը չէր վարվում էլեկտրոնային համակարգի միջոցով:

Այս պահին համակարգը ավտոմատացված է և վիճակագրական տվյալները մարդկային գործոնով պայմանավորված չեն: Նախարարության սկզբունքը մնում է նույնը` լինել բաց և թափանցիկ, ինչի համար էլ ներկայացնում ենք հետևյալ պարզաբանումը:

Ապրիլի 9-ի դրությամբ ունենք նաև մահվան նոր դեպք: 80-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ծանր աստիճանի թոքաբորբ՝ բարդացած թոքերի ռեսպիրատոր դիստրես համախտանիշով։

Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝զարկերակային հիպերտենզիա, կախեքսիա, ծերունական սկլերոզ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ