Ժամանակակից մարդն անընդհատ ենթակա է սթրեսի՝ տանը, աշխատանքում, փողոցում,կենցաղային դժվարությունների դեպքում։ Երբ այդ մշտական լարվածությունը մնում է, չի թոթափվում, այն ձեռք է բերում տևական, քրոնիկ բնույթ։ +
Սթրեսը մենք ապրում ենք ոչ միայն հուզականորեն, այլ նաև մարմնով, ինչը մենք նկատում ենք մարմնային դրսևորումներում՝ արագ և մակերեսային շնչառություն, ուժեղ սրտխփոց, գլխապտույտ։
Խիրոթերապիայի մասնագետները չեն համարվում բժիշկներ, բայց նրանք տիրապետում են այնպիսի մեթոդների, որ նման թերապիայից հետո մարմինդ հանգստանում է։Այս տեսանյութը դիտելուց հետո մի փոքր ցավ կզգաք պարանոցում, այն մի քիչ լարված կպահի ձեզ․․․