«Բազմազավակ և անապահով ընտանիքները Էջմիածնի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են: Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումներին զուգահեռ, Էջմիածնի քաղաքապետարանն իրականացնում է նաեւ սոցիալական մի շարք նախաձեռնություններ՝ ստեղծված իրավիճակում դժվար կացության մեջ հայտնված ընտանիքներին հատկացնելով առաջնային անհրաժեշտության սննդի պարենի փաթեթներ: Արդեն իսկ աջակցություն է ցուցաբերվել 120 ընտանիքի: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ ստեղծված իրավիճակում կանգնելու ենք դժվարին կացության մեջ հայտնված բոլոր ընտանիքների կողքին»,- գրված է Էջմիածնի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում:
Հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ ծրագիրը կրում է շարունակական բնույթ՝ ելնելով նոր կարիքներից: Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ կուսումնասիրվի աջակցության համար քաղաքապետարան դիմած դիմումատուների ընտանիքների կարգավիճակը եւ համապատասխան ընտանիքներին կտրամադրվեն անհրաժեշտության սննդի պարենի փաթեթներ.
«Համավարակի այս օրերին քաղաքապետարանը սոցիալական մի շարք նախաձեռնություններ է իրականացրել նաև բարերարների և տարբեր կազմակերպությունների հետ: Այդ համագործակցությունների շնորհիվ արդեն իսկ սննդօգնություն է հատկացվել սոցիալապես անապահով 399 ընտանիքի»:
❗️ Բազմազավակ եւ անապահով ընտանիքները Էջմիածնի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են: ✅Նոր կորոնավիրուսի…
Posted by Էջմիածնի քաղաքապետարան / Municipality of Ejmiatsin on Thursday, April 9, 2020