Մինչև 136 հազար դրամ միանվագ դրամական օժանդակություն․ ովքե՞ր կարող են ստանալ

Պետական օժանդակության 10-րդ ծրագրի մասին  կառավարության ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արվել․

«Այս միջոցառումը վերաբերում է միկրոձեռնարկատիրության այն սուբյեկտներին, որոնք 2019-ին հանդիսացել են ընտանեկան ձեռնարկատիրություն կամ ինքնազբաղված անձ,  իրենց գործունեությունը սկսել են 2020թ-ի հունվարի 1-ից հետո և չեն հանդիսանում անհատ ձեռնարկատեր»։

Նշվում է, որ միջոցառման շահառուներին կտրամադրվի մինչև 136 հազար դրամ միանվագ դրամական օժանդակություն, որի հստակ չափը կախված է տնտեսվարողի՝ 2020թ-ի առաջին եռամսյակի շրջանառության ծավալից։ 2020թ-ից գործունեություն սկսած անհատ ձեռնարկատեր չհանդիսացող միկրոձեռնարկատերերը և ՀԴՄ հայտ ներկայացրած, սակայն դեռևս ՀԴՄ սարք չունեցող միկրոձեռնարկատերերը աջակցություն կստանան նվազագույն աշխատավարձի՝ 68 հազար դրամի չափով։ Միջոցառման պոտենցիալ շահառուների թիվը մոտ 6000 է։

Միջոցառումից չեն կարող օգտվել  այն տնտեսվարողները, որոնց այս տարվա առաջին եռամսյակի շրջանառությունը գերազանցել է 6 մլն դրամը կամ ունեցել են երկու և ավելի աշխատող, 4-րդ, 6-րդ, 8֊րդ և 9-րդ միջոցառումներից օգտվողները։

Այս միջոցառումը վերաբերում է միկրոձեռնարկատիրության այն սուբյեկտներին, որոնք`🔸 2019-ին հանդիսացել են ընտանեկան…

Posted by ՀՀ կառավարություն on Thursday, April 9, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ