Ակնեն ֆոլիկուլյար ցան է, որն արտահայտվում է կոմեդոնների առաջացմամբ, որոնց մի մասը հետագայում կարող է վերափոխվել պապուլաների, պուստուլների, հանգույցների և կիստաների:
Շատ հաճախ մարդկանց առավելապես նյարդայնացնում են դեմքի և մարմնի տեսանելի հատվածների վրա դուրս եկող բշտերը: Շատերը խոստովանում են, որ մարմննի քողարկված հատվածների ցանավորումը նույնքան ցավալի ու զայրույթով չեն ընդունում, որքան դեմքինը: Ակնեն ի հայտ է գալիս հիմնականում դեմքի, պարանոցի, ուսերի և թևերի շրջանում:Ակնեն կարող է ի հայտ գալ ցանկացած տարիքի մարդկանց մոտ:
Տեսնելով մեր այսօրվա տեսանյութի հերոսին դժվար թե հավատաք, որ իրականում կարող է նման բան լինել։Ամեն դեպքում դա խաղ չէ և անպայման պետք է դիմեք բժշկի, որ նման տհաճ իրավիճակի մի մասնիկը չհանդիսանաք․․․