Ինչո՞ւ են ԱԱԾ աշխատակիցները շրջափակել Դավթաշենի ոստիկանության բաժանմունքը. ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնել

Հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության ներքին անվտանգության վարչության հետ համատեղ միջոցառում է իրականացվել:  Անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից ոստիկանության Դավթաշենի բաժանմունքը շրջափակելու լուրերին, հայտնեցին ԱԱԾ-ից:

ԱԱԾ-ից չպատասխանեցին  այն հարցին, թե ինչ գործի շրջանականերում է գործողությունը իրականացվել:

Ոստիկանությունից  հարցին ի պատասխան առաջարկեցին մեկնաբանություն ստանալ ԱԱԾ-ից:

Հիշեցնենք, Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային բաժանմունքներից մեկը, որտեղ աշխատակիցների ելումուտը ԱԱԾ-ականների կողմից դադարեցվել է։ ԱԱԾ ծառայողները չեն թողնում ոստիկանության բաժանմունքի շենքից դուրս գան բաժանմունքի պետը, տեղակալը և քրեական հետախուզության խմբի ավագ օպերլիազորը։

Նշենք, որ Ոստիկանության շենքն ամբողջությամբ շրջափակված է, և ոչ ոք չի կարողանում ներսուդուրս անել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ